Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Մանկական գրքի շաբաթ» ամենամյա միջոցառումը

03.04.2018

Այսօր մեկնարկել է «Մանկական գրքի շաբաթ» ամենամյա միջոցառումը, որն իրականացվում է Հայստանի գրողների միության նախաձեռնությամբ: Միջոցառման մեկնարկն ազդարարվել է Արմավիրի մարզում, որի շրջանակում մարզպետարանը հյուրընկալել է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանին, միության Արմավիրի մասնաճյուղի նախագահ Ռաֆայել Սահակյանին, մի խումբ գրողների և մարզի դպրոցները ներկայացնող տարրական դասարանների աշակերտների:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է միջոցառման գաղափարը` այն համարելով հաճելի իրադարձություն հատկապես մանկական գրականության հեղինակների և իրենց իսկ լսարանի` երեխաների շրջանում: Նա իր խոսքում կոչ է արել դպրոցականներին հնարավորինս լավ սովորել և երկրի համար գրագետ քաղաքացի մեծանալ` միաժամանակ վստահեցնելով, որ պետության կողմից արվում է հնարավորը` երեխաների համար լուսավոր ապագա կերտելու նպատակով:

Միջոցառման շրջանակում ներկաներին ողջունել և իրենց ստեղծագործություններից են ընթերցել ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը: Աշակերտները ևս հանդես են եկել ասմունքով` հիմնականում ներկայացնելով միջոցառմանը ներկա ստեղծագործողների բանաստեղծությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36