Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանում քննարկվել են համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը

10.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մարզի համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և նշված ծրագրին հայտ ներկայացնող համայնքների ղեկավարները:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը զեկուցել է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մազրից ներկայացված 8 ծրագրային հայտերից 2-ը` Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի Գործարար կենտրոնի բարեկարգման և Դալարիկ համայնքի Շահումյան փողոցի ասֆալտապատման հայտերը: Փառանձեմ Կարապետյանի խոսքով` այս ուրբաթ քննարկման կդրվեն նաև Եղեգնուտ, Արագած, Լուսագյուղ, Փարաքար և Քարակերտ համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը 2017 թվականին սեփական եկամուտների առնվազն 100 տոկոս կատարողական ապահոված և 2018 թվականի համար պլանավորված համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը համայնքի 2017 թվականի բյուջեի ֆոնդային մասի ծախսերին գերազանցող ներկա համայնքների ղեկավարներին առաջարկել է օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից և հնարավորինս սեղմ ժամկետում համայնքի համար առաջնային համարվող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր ներկայացնել մարզպետարան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08