Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ` ապրիլի 14-ին

13.04.2018

Ս.թ. ապրիլի  14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական 4-րդ շաբաթօրյակը:

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։

Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։

Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• աղբավայրերի շրջակայք
• հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

<<Մաքուր Հայաստան>>  ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովը ապրիլի 14-ին  կայցելի համայնքներ` հետևելու մաքրման աշխատանքներին:

Այդ օրը ՀՀ Արմավիրի մարզպետարանում կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237) 2 10 03

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:41:21