Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամսյա խորհրդակցությունը

27.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտը ներկայացնող աշխատակիցներ:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են 2017-18 ուսումնական տարվա ավարտով պայմանավորված նախապատրաստական աշխատանքներին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, դպրոցների կայք-էջերում ֆինանսական հաշվետվությունների տեղադրմանն ու գործընթացի հրապարակայնության ապահովմանը վերաբերող մանրամասներ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` հորդորելով տնօրեններին չտրվել կրթական գործընթացի տապալմանն ուղղված գործողություններին և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնություններին. «Մենք պատասխանատվություն ենք կրում մեր յուրաքանչյուր երեխայի անվտանգության համար` անկախ նրա քաղաքական հայացքներից և դիրքորոշումից: Եվ բոլորիս պարտքն է մտածել մեր երեխաների ուսումնառությունն առավել լավ կազմակերպելու և նրանց` մեր երկրի համար պիտանի քաղաքացի մեծացնելու հարցերի շուրջ»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49