Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզում 2018 թ. հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերի, գերակա խնդիրների և կատարողականների վերաբերյալ հաշվետվություն

05.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի զարգացման տեսլականն է՝ ունենալ կայուն, համաչափ զարգացող, մրցունակ տնտեսություն, զբաղվածության բարձր մակարդակ և ծայրահեղ աղքատությունն ամբողջությամբ հաղթահարած մարզ:
Տեսլականին հասնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առկա իրավիճակի վերլուծության հիման վրա սահմանել են հետևյալ ռազմավարական նպատակները.

1) Մինչև 2025 թվականը ՀՀ Արմավիրի մարզի տնտեսական աճի ապահովում՝ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով` մինչև 10%,

2) Մինչև 2025 թվականը ՀՀ Արմավիրի մարզի թույլ զարգացած տարածքների անհամաչափությունների նվազեցում՝ 10%-ով,

3) Մարզային զարգացման ռազմավարության իրականացման ընթացքում մարզային և տեղական դերակատարների ակտիվության բարձրացում և մարդկային կապիտալի կառավարման հմտությունների բարելավում:

Սահմանվել են զարգացման երեք առաջնահերթ գերակայությունները.
1) Արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա, մասնավորապես վերամշակող արդյունաբերական կազմակերպությունների հիմնում/ ընդլայնում,

2) Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում՝ հատկապես Բաղրամյանի տարածաշրջանում,

3) Տուրիզմի զարգացում՝ շեշտը դնելով հոգևոր, մշակութային, գյուղական և ագրո տուրիզմի վրա:

Մշակվել, 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մի շարք հանձնարարականներով պայմանավորված լրամշակվել և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն հաստատման է ներկայացվել ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականները զարգացման ռազմավարության իրականացման 2018 թվականի գործունեության ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են ոլորտների գերակա խնդիրները, ոլորտային միջոցառումները՝ պլանավորված բյուջեներով, ինչպես նաև տրամաբանական հենքը:

Հաշվետվությունն ամբողջությամբ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15