Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չեխական «Բավականին Մեծ Թատրոն»-ն Արմավիրի մշակույթի տանը հանդես է եկել «Սերը և ժամանակը» ներկայացմամբ

05.05.2018

Մարզկենտրոն Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր «Սերը և ժամանակը» ներկայացմամբ հանդես է եկել չեխական «Բավականին մեծ թատրոն»-ը: 

Երաժշտական և պարային բազմերանգ ներկայացումը մի երիտասարդ գիտնականի մասին է, որը լաբորատորիայում ծավալվող գործողությունների ընթացքում փորձում է գտնել իր սիրուն` հանդիպելով տարբեր ժամանակների գրական հայտնի կերպարների հետ, այցելելով պատմական Մորավիա, Եգիպտոս, Իսպանիա, Ռուսաստան, Անգլիա և վերջապես Իտալիա, որտեղ հասկանում է, որ իրական սերը կարող է հենց կողքիդ  լինել:

«Բավականին մեծ թատրոն» խմբի հյուրախաղերը կազմակերպվել է Հայաստանում  Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից՝ մեր երկրում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում: Հյուրախաղերին աջակցություն են ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը և մարզային իշխանությունները:

Չեխիայի Հանրապետության Լիտվինով քաղաքի «Բավականին Մեծ Թատրոն»-ն իր 22 տարվա պատմության ընթացքում հասցրել է մասնակցել բազմաթիվ փառատոնների և ներկայացումներով հանդես է եկել Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում,Մեքսիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Խորվաթիայում,Սերբիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում և այլուր: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20