Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

24.05.2018

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Յուրաքանչյուրիդ կյանքում լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի:
Անկախ Հայաստանի ձեր սերունդը մեր երիտասարդ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային փոփոխությունների ականատեսն ու անմիջական մասնակիցն է՝ պատրաստ պատվով հաղթահարելու անկախության սերնդին հատուկ դժվարությունները:
Եվ այսօր դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական ոգով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ:
Դուք պետք է պատրաստ լինեք ապրել և աշխատել կյանքի նոր պահանջներին համահունչ, զինվեք հիմնարար գիտելիքներով՝ ձեր հոգու և մտքի հարստությունը, երազանքները միախառնելու մեր երկրի զարգացման ու շենացման գործին:
Մաղթում եմ, որ ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ ընտրեք, առաջին հերթին կայանաք որպես մեր երկրի պատվախնդիր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ և պարզապես լավ մարդ:
Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին: Թող ձեր զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան: Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով, ովքեր մեծ նվիրումով սերունդ են կրթում, դաստիարակում և մեծ կյանք ճանապարհում մեր երեխաներին:
Սիրելի՛ շրջանավարտներ, թող լայն բացվեն Ձեր առջև մեծ կյանքի դռները, և լուսավոր ճանապարհները տանեն դեպի գիտության եզերքներ` ի փառս hայոց երկրի և ի բարօրություն հայ ժողովրդի:

Լավագույն ցանկություններով՝

Մարզպետ Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:39:54