Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգավանդ համայնքում մարզպետը ներկա է գտնվել դպրոցի հրաձգարանի բացմանը և ծանոթացել մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքներին

31.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ այցելել է Արգավանդ համայնք` ներկա գտնվելու դպրոցի հրաձգարանի բացմանը, ապա ծանոթանալու մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին:

Արգավանդ համայնքի միջնակարգ դպրոցը շահոգործման է հանձնվել 1964 թվականին: Մինչև 1958 թվականն այն գործել է որպես յոթնամյա, որից հետո դարձել է միջնակարգ: Կրթօջախում առաջին հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2007-2009 թվականներին` ՀՀ պետական բյուջեից հատկացված 171 մլն դրամի շրջանակներում: Կրթական գործընթացի կազմակերպման համար բարենպաստ պայմաններով ապահովված դպրոցում այժմ սովորում է 335 աշակերտ: Կրթօջախում 2013 թվականից գործում է նաև նախակրթարան, ուր հաճախում է 28 երեխա:

Նախորդ տարվանից էլ դպրոցի տնօրինությունը նախաձեռնել և այսօր արդեն իրականություն է դարձրել նկուղային հատվածում չշահագործվող սենյակը դպրոցի միջոցներով վերանորոգելու և հրաձգարան դարձնելու գործընթացը: Ռազմահայրենասիրական կրթություն և դաստիարակություն ապահովելու համար այսուհետ դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան տեսողական և պատկերավոր գիտելիքներ ձեռք բերել ռազմագիտություն առարկայից, ինչպես նաև զարգացնել զինատեսակներին տիրապետելու գործնական հմտություններն ու կարողությունները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունել է դպրոցի կողմից իրականացված կարևոր ձեռնարկը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրությանն ուղղված կրթադաստիարակչական գործընթացի բարձր որակով և նպատակային կազմակերպումը հայրենասեր և քաջարի սերունդ ունենալու գլխավոր երաշխիքն է:

Այնուհետև Արգավանդ համայնքի ղեկավար Արշավիր Աղաջանյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է մանկապարտեզ, ուր նախորդ տարվա նոյեմբեր ամսից ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Համայնքապետի տեղեկացմամբ` մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադարամի ֆինանսավորմամբ և համայնքապետարանի 7 տոկոս համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն դրամ: Հիմնանորոգումից հետո մանկապարտեզ կհաճախի ավելի քան 60 երեխա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44