Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ

06.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ: Նա տեղեկացրել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին:

Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին` տասնմեկ ու կես տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հետագա աշխատանքում. «Ես վստահ եմ, որ այն հիմքերը, որոնք դրվել են այս տարիներին, միայն օգնելու են ձեզ ամենայն պատասխանատվությամբ շարունակելու իրականացնել հայրենաշինությանը միտված հետագա բոլոր ծրագրերը»:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն աշխատակազմի և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` համերաշխության, կայունության մթնոլորտում և երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար: Նա իր խոսքում վստահեցրել է, որ մարզպետարանի աշխատակիցները, հանդիսանալով պետական ծառայողներ և գիտակցելով պետության ու ժողովրդի հանդեպ իրենց ունեցած պարտականությունները, կշարունակեն պատվով կատարել իրենց գործառույթները` անկախ հանգամանքներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49