Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ

11.06.2018

Ողջունելով ԶԼՄ ներկայացուցիչներին և ընդունելով նրանց շնորհավորանքները ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`Գագիկ Միրիջանյանը նշել է, որ իր առաջին քայլը լինելու է մարզպետարանի աշխատակազմին, նրանց գործառույթներին ծանոթանալը, որին էլ հաջորդելու են համայնքային այցելությունները:

«Խմբագրելու ենք բոլոր ոլորտային խնդիրները, ՀՀ կառավարությանն ենք ներկայացնելու մարզի զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթները, անդրադառնալու ենք բոլոր ոլորտներին` գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային...»,- իր խոսքում ընդգծել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը` վստահեցնելով, որ լսելու է բոլորի մտահոգությունները, ունենալու է անհատական հանդիպումներ, հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին:

Մարզպետն իր խոսքում նշել է նաև, որ շատ ակտիվ է լինելու սոցիալական ցանցերում` դրական համարելով այդ հարթակը տեղեկատվության հասանելիության և փոխանակման տեսանկյունից: Նա միաժամանակ կարևորել է ԶԼՄ-ների դերը` հորդորելով ԶԼՄ ներկայացուցիչներին ապահովել օբեյեկտիվ լուսաբանում:

Անդրադառնալով իրականացման ընթացքում գտնվող ծրագրերի շարունակականությանը` մարզպետը վստահեցրել է, որ եթե դրանք ի օգուտ մարզի են, միանշանակ իրականացվելու են: Իսկ, ընդհանրապես, առկա խնդիրների լուծման համար Գագիկ Միրիջանյանը ժամկետներ չի նշել` ասելով. «Աշխատանքներ կլինեն, որոնք կիրականացվեն եռամսյա ժամկետում, որոշներն էլ կես տարվա, մեկ տարվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08