Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտոնյալ համագործակցության պայմաններ՝ կարկտահարությունից լուրջ վնասներ կրած մարզի համայնքների համար

18.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Մուշեղ Հարությունյանի համատեղ նախաձեռնությամբ կարկտահարությունից լուրջ վնասներ կրած մարզի համայնքների համար բանկի կողմից մշակվել են արտոնյալ համագործակցության պայմաններ։

Ըստ այդմ՝ վարկերի մարման հետ դժվարություն ունեցող հաճախորդների համար բանկն առաջարկում է խնդրի լուծման երկու տարբերակ.

1. Գործող վարկի մարման գրաֆիկի փոփոխություն։
2. Նոր վարկի տրամադրում՝ նախկինի մարման նպատակով՝ հաճախորդի համար սահմանելով նոր վարկի մարման արտոնյալ պայմաններ։

Բանկի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ նոր վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 11% ԱՄՆ դոլար կամ 15% ՀՀ դրամ, և յուրաքանչյուր հաճախորդի հետ կտարվի անհատական աշխատանք։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49