Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում արտադրվող գյուղմթերքի իրացման նոր շուկա Արաբկիր վարչական շրջանում

19.07.2018

Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցելու նպատակով մարզպետ Գագիկ Միրիջանյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող գյուղմթերքի մանրածախ վաճառք իրականացնող շուկայում այսուհետ կիրականացվի նաև մարզում արտադրվող պտուղ-բանջարեղենի վաճառք` գյուղացիների անմիջական մասնակցությամբ:

Շուկայում համապատասխան տարածքի տրամադրումն իրականացվելու է բացառապես մարզպետի կողմից տրված ուղեկցական գրությամբ: Իսկ տեղերի տրամադրման գնային քաղաքականությունն իրականացվելու է գործող ամենացածր սակագնով` 500 ՀՀ դրամով:

Նշված շուկայում պտուղ-բանջարեղենի վաճառք իրականացնել ցանկացող մարզի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին:
Հեռախոսահամար՝ (+374 77) 11 44 66

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:44:10