Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն

21.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն, ծանոթացել տարիների գործունեությանը, ունեցած ձեռքբերումներին և ընթացիկ ծրագրերին:

«Հայ Միասնության Խաչ» հիմնադրամի նախագահ Գրիգոր Բաբախանյանը մարզպետին տեղեկացրել է, որ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1987 թվականից՝ դառնալով նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկը:

Ըստ հիմնադրամի տնօրենի՝ իրենք միշտ առաջնային են համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում՝ այս տարիներին իրականացնելով բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են եղել շահառուների և նրանց ընտանիքների բարօրությանը, զարգացմանը և քաղաքացիական հասարկության ձևավորմանը: 2003 թվականից էլ որդեգրել են կրթություն արվեստի միջոցով մեթոդը և նախատեսում են շարունակել այդ մեթոդի կիրառումը` կատարելագործելով և ընդլայնելով գործունեության շրջանակները: Գրիգոր Բաբախանյանի խոսքով՝ նշված մեթոդը կազմակերպությունում իրականություն է դառնում «Մաչանենց թատրոն»-ի, «Գրիգոր Մաչանենցի պատկերասրահ»-ի, «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի, «Մաչանենց» միջազգային Արվեստի սիմպոզիումի, արվեստի և ազգային խոհանոցի դպրոցների միջոցով:

«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ կատարծ մարզպետի այցն ամփոփվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկմամբ: Քննարկման առարկա են հանդիսացել Արմավիրի մարզում IT ոլորտի, զբոսաշրջության և թատերարվեստի զարգացմանն ուղղված հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08