Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

24.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` մասնակցությամբ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանի, ԶՈւ գլխավոր շտաբի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՌՈ Արմավիրի բաժնի պատասխանատուների:

Արմավիրի մարզի զինվորական կոմիսարը ներկայացրել է 2018 թվականի մարզային ամառային զորակոչի արդյունքները` նշելով, որ զորակոչն իրականացվել է բարձր մակարդակով և պլանային առաջադրանքը կատարվել է: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ձմեռային զորակոչի նախապատրաստմանը և ընթացիկ մի շարք խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին և գործընթացում ներգրավված անձանց` մարզպետ Գագիկ Միրիջանյանը համոզմունք է հայտնել, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների շարունակական համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել բարձր մակարդակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:41:21