Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

26.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 49 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական օգնության, առողջական խնդիրների լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով ապահովման, բնակտարածության սեփականության խնդրի լուծման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ:

Գագիկ Միրիջանյանին դիմել են նաև դպրոցահասակ երեխայի ուսման հետագա ընթացքը կարգավորելու, ներհամայնքային և վարկային խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցերով:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից առողջական խնդիրների լուծմանը, դրամական աջակցության տրամադրմանը վերաբերող հարցերը հիմնականում համարժեք լուծումներ են ստացել: Հավելյալ ուսումնասիրության կարիք ունեցող և այլ գերատեսչությունների իրավասության տիրույթում գտնվող հարցերն էլ մարզպետը վերցրել է իր անմիջական հսկողության տակ` վստահեցնելով, որ առկա հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել դրանց լուծմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49