Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան պատասխանատուներին

27.07.2018

 ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանին և Հայստանում դպրոցաշինության աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը և Արևադաշտի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբայանը:

ՀԿՀ-ի Հայստանում դպրոցաշինության աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին է ներկայացրել կազմակերպության դպրոցաշինության ծրագրի շրջանակում Արևադաշտ համայնքի նոր դպրոցի կառուցման գործընթացը, որը սկսվել է 2015 թվականի մարտ ամսին: Ըստ նրա` 70 աշակերտի համար նախատեսված կրթօջախը կառուցվում է արդիական չափանիշներին համապատասխան և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ը կհանձնվի շահագործման: Նշան Փիրումյանը տեղեկացրել է, որ ՀԿՀ-ն իրականացնելու է նաև նորակառույց դպրոցի կահավորումը, համալրումն անհրաժեշտ գույքով և խաղահրապարակի կառուցումը:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Արևադաշտում նման կարևոր ծրագիր իրականացնելու և տարիներ շարունակ փայտաշեն դպրոցի անմխիթար պայմաններում սովորող աշակերտներին նոր ուսումնական տարում բացառիկ նվեր մատուցելու համար: Նա բարձր է գնահատել կազմակերպության կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող բազմաբնույթ կրթական ծրագրերը, որոնք միտված են գրագետ և առաջադեմ սերունդ ունենալուն:

Հանդիպման ընթացքում մարզպետ Գագիկ Միրիջանյանը ՀԿՀ-ի հայաստանյան պատասխանատուների հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59