Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Սարդարապատ համայնքում ներկա է գտնվել հակառակորդի արձակած գնդակից զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը

31.07.2018

2014 թվականի այս օրը հակառակորդը հարձակում է գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու արձակած գնդակից հերոսաբար զոհվել է նաև պաշտպանության բանակի զինծառայող Արարատ Խանոյանը:

Ծառայության ընթացքում դրսևորած կարգապահության և օրինակելի վարքի համար նա բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից. Արարատ Խանոյանը եղել է վաշտի ավագ սերժանտ, հետախուզական ջոկի հրամանատար, իսկ հետմահու ստացել է նաև լեյտենանտի կոչում:

Հերոս հայորդու մահվան տարելիցի առթիվ այսօր Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել համայնքի կենտրոնում` նրա հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Հիշատակի միջոցառմանը Արարատ Խանոյանի ընտանիքի անդամների, հարազատների, մեծաթիվ հյուրերի և սարդարապատցիների հետ ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա ծաղիկներ է դրել հերոս սարդարապատցու հիշատակը հավերժացնող հուշարձանին, գլուխ խոնարհել նրա հիշատակի առջև:

Իր վշտակցությունը հայտնելով Խանոյանների ընտանիքին` մարզպետ Գագիկ Միրիջանյանն անգնահատելի է համարել Արարատի և իր զինակից ընկերների սխրանքը. «Ձեր տղան և իր ընկերներն իրենց կյանքով մեզ կյանք են պարգևել, և մենք` բոլորս միասին, մեր ամենօրյա աշխատանքով պետք է արժանին մատուցենք նրանց հիշատակին»: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև Արարատի ծողներին` նման զավակ լույս աշխարհ բերելու և հերոսի ոգով դաստիարակելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37