Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

09.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 48 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Ընդունելության գրանցված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են համապատասխան աշխատանքով ապահովելու և դրամական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև ոռոգման և խմելաջրի հետ կապված խնդիրների լուծման, տանիքի վերանորոգման, բնակտարածության սեփականության իրավունքի վերականգնման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ:

Մարզպետին դիմել են նաև Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքի խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, հաշմանդամության 3-րդ խումբը վերականգնելու, վարձակալական հիմունքներով համապատասխան տարածք ձեռք բերելու և համայնքապետի հետ կապված հարցերի կարգավորմանն ընդառաջելու խնդրանքով:

Սոցիալական խնդիրներ ունեցող և դրամական աջակցության խնդրանքով դիմած քաղաքացիների հարցերին մարզպետ Գագիկ Միրիջանյանը համապատասխան ընթացք է տվել: Աշխատանքի ապահովման հարցով էլ դիմած քաղաքացիներին նա ներկայացրել է այս պահին առկա թափուր հաստիքների ցանկը` վստահեցնելով, որ տվյալների համապատասխանության պարագայում կարող են դիմել տվյալ հաստատություն` հաստիքը համալրելու համար: Եղել են նաև լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցեր, որոնք մարզպետը վերցրել է իր անմիջական հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08