Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Գեղակերտի մարզադպրոցի տնօրենին և Եվրոպայի պատանիների առաջնության երկու մրցանակակիրներին

10.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Գեղակերտի մարզադպրոցի տնօրեն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին և պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 1-ին, 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած Կարեն Մարգարյանին և Միլենա Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը:

Ներկայացնելով իր սաների հաջողությունները` մարզիչ Վիգեն Խաչատրյանը մարզպետին տեղեկացրել է, որ հուլիս ամսին Իտալիայում տեղի ունեցած պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային և մինչև 17 տարեկան ծանրորդների պայքարում Հայաստանը ներկայացնող Կարեն Մարգարյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Գեղակերտցի մարզիկը երկամարտում ցույց է տվել 313 կգ արդյունք՝ պոկելով 145 կգ և հրելով 168 կգ: Պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում սա Կարենի 4-րդ հաղթանակն է:

Նույն առաջնությանը կանանց 69 կգ քաշային կարգում և մինչև 15 տարեկանների պայքարում բրոնզե մեդալի է արժանացել Ջրառատ համայնքի բնակչուհի Միլենա Խաչատրյանը: Նա երկամարտում ցույց է տվել 175 կգ արդյունք`պոկում վարժությունում՝ 80 կգ, հրումում՝ 95 կգ: Մարզիչի փոխանցմամբ Միլենան առաջիկայում կմասնակցի նաև Արգենտինայում նախատեսվող պատանիների օլիմպիական խաղերին:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհավորել է պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայստանը և մարզը պատվով ներկայացրած ծանրորդներին` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ տարբեր մրցահարթակներում: Տարիների սրտացավ և արդյունավետ աշխատանքի համար նա իր շնորհակալությունն է հայտնել մարզիչ Վիգեն Խաչատրյանին` ընդգծելով, որ մարզում տարբեր սպորտաձևերի զարգացումը, սպորտային կյանքի աշխուժացումն իր առաջնահերթությունների շարքում է և պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37