Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ

11.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից և ուժգին քամուց տուժած Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների 14 համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին, բնակելի տներին պատճառված վնասներին:

Բնական աղետի հետևանքով մինչև 100 տոկոսի չափով վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը, բնակելի տների տանիքները:

Համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարզպետը հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ համապատասխան տեղեկություն է ներկայացրել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:

Գագիկ Միրիջանյանը տեղեկացրել է, որ տնտեսություններին հասցված վնասի չափերն ամբողջությամբ գնահատելու և այն փաստարկված կառավարությանը ներկայացնելու համար մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովը երեքշաբթի կայցելի բնական աղետից տուժած  համայնքներ:

Ըստ նրա` մեկ շաբաթվա ընթացքում մարզային և համայնքային հանձնաժողովներն ամբողջությամբ կուսումնասիրեն տուժած տնտեսությունների ընդհանուր վիճակը, կկազմեն վնասի ցանկն ու կգնահատեն չափը: Համայնքային հանձնաժողովների կողմից կկազմվեն համապատասխան ակտեր, որոնք կքննարկվեն մարզային հանձնաժողովում, ապա կներկայացվեն կառավարությանը:

Հանդիպումների ընթացքում մարզպետը վստահեցրել է, որ հետևողական է լինելու յուրաքանչյուր տնտեսությանը հասցեական օգնություն տրամադրելու հարցում. «Համոզված եղեք, որ պետությունը ձեզ հետ է, և արվելու է հնարավորը ձեզ օգտակար գտնվելու համար»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57