Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի համայնքներում շարունակվում են իրավական և մասնագիտական հսկողությունները

13.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերը վերջին ամիսներին իրավական և մասնագիտական հսկողություն են իրականացրել Դալարիկ, Եղեգնուտ, Արևաշատ, Արշալույս և Վաղարշապատ (Էջմիածին) համայնքներում: Իսկ Գեղակերտ, Մուսալեռ, Ջրառատ, Նոր Արմավիր համայնքներում համապատասխան աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով վերը նշված այն համայնքներում, որտեղ ավարտվել են իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքները, դրանց արդյունքները քննարկվել են համայնքներում հրավիրված ավագանու նիստերի ընթացքում, իսկ հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունները հրապարակվել են մարզպետարանի պաշտոնական կայքում (http://armavir.mtad.am/administrative-control-record/):

Միաժամանակ տեղեկացվում է, որ իրավական և մասնագիտական հսկողությամբ արձանագրված իրավական և ֆինանսական հետևանքներ առաջացնող իրավախախտումներին համարժեք գնահատականներ տալու նպատակով համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Իսկ աշխատանքային խմբերի կողմից արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ ավագանիների կողմից նախատեսվող աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ Արմավիրի մարզպետարանը առաջարկում է մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավար և ավագանի) իրավական ակտերն ընդունելիս խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32