Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային հանձնաժողովն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը

21.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանն Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողն ամփոփել է ս.թ. օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից տուժած մարզի 19 համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները` ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով:

Կարևորելով կառավարություն ներկայացվող տեղեկանքում բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների մասով ամբողջական և ճշգրիտ տվյալների առկայությունը` մարզպետի առաջարկով հանձնաժողովի անդամները վերանայել են կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը` բացառելով հնարավոր բացթողումները:

Խորհրդակցության ավարտից հետո մարզպետ Գագիկ Միրիջանյանը կառավարություն է ներկայացրել մարզի վարչական տարածքում կարկտահարության հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասի վերաբերյալ վերջնական  տեղեկանքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08