Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով մարզպետը դիմել է բանկային և վարկային կազմակերպություններին

21.08.2018

Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր համապատասխան գրությամբ դիմել է բանկային և վարկային կազմակերպությունների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուներին.

«Հարգելի գործընկերներ,
Ինչպես գիտեք, ՀՀ Արմավիրի մարզում սույն թվականի օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից և ուժգին քամուց լուրջ վնաս է կրել թվով 19 համայնք:

Ստեղծված իրավիճակը սոցիալական մեծ լարվածություն և արդարցված դժգոհություն է առաջացրել բնական աղետից տուժած համապատասխան համայնքների ազգաբնակչության շրջանում:

Այդ համայնքներում բնակչության ճնշող մեծամասնությունը հանդիսանում է Ձեր կազմակերպության վարկառու և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները` այժմ հայտնվել է անհաղթահարելի իրավիճակում:

Ելնելով վերոգրյալից և գերակա համարելով բնական աղետից տուժած բնակիչների շահը` նրանց վարկային բեռը թեթևացնելու և ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով խնդրում եմ Ձեզ հնարավորության սահմաններում ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ:

Մեծապես կարևորելով Ձեր դերակատարումը մարզի ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում` ակնկալում եմ Ձեր հնարավոր աջակցությունը»:

Հարգանքով`
ՀՀ Արմավիրի մարզպետ
Գագիկ Միրիջանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08