Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը

21.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Ողջունելով նախարարի այցն Արմավիրի մարզ` փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը բարձր է գնահատել ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող բարեփոխումները, որոնց արդյունքներն արդեն նկատելի են մեր իրականության պայմաններում:

Անդրադառնալով իրականացված և նախատեսվող բարեփոխումներին` կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախ կոչ է արել դպրոցների տնօրեններին խստագույնս պայքարել դրամահավաքության դեմ:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագրին` նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանքներ են տարվել մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների հետ, իսկ առաջիկայում նախատեսվում են նաև վերապատրաստումներ ուսուցիչների շրջանում:

Արայիկ Հարությունյանը խոսել է աշակերտների` նույնատիպ հագուստ կրելու պարտադրանքի վերանայման մասին`ընդգծելով, որ դպրոցը չի կարող կոնկրետ հագուստ պարտադրել աշակերտին, այլ այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում:

Նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև տնօրենների և ուսուցիչների վերապատրաստմանը, տնօրենների հավաստագրմանը, դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը, ավարտական քննությունների` կենտրոնացված համակարգով անցկացմանը` միևնույն ժամանակ հետաքրքրվելով կրթության ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, ապա պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49