Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ծանոթացել է «Բագրևանդ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ջրամբարաշինության ծրագրին

22.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Արգավանդ-Տանձուտ համայնքների միջնամասում գտնվող «Բագրևանդ» ՍՊԸ-ին պատկանող տարածք, ծանոթացել ընկերության կողմից նախատեսվող ջրամբարաշինության ծրագրին:

Ընկերության տնօրեն Գոռ Թովմասյանը մարզպետին ներկայացրել է 150 հեկտար տարածքի վրա ջրամբար կառուցելու իր ծրագիրը, որն ավելի քան 10 միլիոն մ/խ ջուր կուտակելու հնարավորություն է տալու: Կուտակված ջրով հնարավոր է ոռոգել շուրջ 2000 հեկտար հողատարածք:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ողջունել է գործարարի`ջրամբար կառուցելու գաղափարը և վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կփորձի աջակցել մարզի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրի իրագործմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08