Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի կապակցությամբ

23.08.2018

Հարգելի հայրենակիցներ,
Մեր միասնական կամքի արդյունքում 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայստանի անկախության մասին հռչակագիրը, որը շատ կարևոր էր մեր երկրի ապագայի համար: Այն միևնույն ժամանակ մեր ժողովրդի կրած դառը պայքարի և սեփական ինքնիշխանությանը հասնելու, երկիրը կառուցելու վճռականության արդյունքն էր:

Անկախության հռչակագիրն անսահման երջանկություն և ոգևորություն պատճառեց համայն հայությանը, քանզի կոչված էր իրականացնելու հայ ժողովրդի դարավոր երազանքը` անկախ պետականության վերականգնումը:

Սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ և անկախ քաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, ուժեղ կամք և առաջ շարժվելու վճռականություն:

Լավագույն ցանկություններով՝
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44