Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

23.08.2018

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Փոխմարզպետն ընդունել է նախապես գրանցված 25 քաղաքացու: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական օգնության, առողջական խնդիրների լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով ապահովման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, բնակտարածության սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ:

Քաղաքացիները Կարեն Գրիգորյանին դիմել են նաև համայնքապետերի կողմից իրենց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը միջնորդելու, ինչպես նաև սույն թվականի օգոստոսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառով ազգաբնակչության կողմից ԱՁ-ին ունեցած պարտքերի մարման գործընթացին հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Ընդունելությանը քաղաքացիների կողմից բաձրաձայնած հարցերը քննարկելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ` փոխմարզպետը ներկայացրել է համարժեք պարզաբանումներ, որոշ հարցերի էլ լուծում է տվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49