Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

30.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 27 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին շարունակում են դիմել համապատասխան աշխատանքով ապահովելու, դրամական աջակցության և առողջական խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև ոռոգման և իրացման հետ կապված խնդիրների լուծման, տանիքի վերանորոգման, տնամերձ հողամասի ձևակերպման և սեփականության վկայականի տրամադրման խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Քաղաքացիները Գագիկ Միրիջանյանին դիմել են նաև իրենց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված գործընթացի կարգավորմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, Երևան քաղաքի Կասյան փողոցում գործող գյուղատնտեսական շուկայի հետ կապված խնդիրների լուծմանն ընդառաջելու և պայմանագրային հիմունքներով համայնքապետարաններին իրավաբանական ծառայություն մատուցելու միջնորդության խնդրանքով:

Աշխատանքով ապահովելու խնդրանքով դիմած քաղաքացիներին մարզպետն առաջարկել է հետևել Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքով և ֆեյսբուքյան էջով մարզպետարանում, մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, առողջապահական հաստատություններում, ինչպես նաև համայնքապետարաններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը (http://armavir.mtad.am/referenceonvacancies/) և տվյալների համապատասխանության պարագայում դիմել տվյալ հաստատություն` հաստիքը համալրելու համար:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի կողմից համապատսխան ընթացք է տրվել նաև ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից ներկայացված այլ հարցերին և վստահեցվել է, որ օբյեկտիվ հարթության վրա և իրավական դաշտում գտնվող բոլոր խնդիրները համարժեք լուծում են ստանալու:

Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15