Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ` սեպտեմբերի 8-ին

05.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվելու է համապետական հերթական շաբաթօրյակը:

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ՝ ըստ համայնքների (հղումը՝ https://www.google.com/maps/d/viewer?mid=1Yl2ofU1kHenV-M5THIOlyKDZ0V6Twya3&ll=40.03894887607459%2C43.57918788484494&z=18):

Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։

Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• աղբավայրերի շրջակայք
• հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին կայցելի համայնքներ` հետևելու մաքրման աշխատանքներին:

ՀՀ Արմավիրի մարզպետարանում սեպտեմբերի 8-ին կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237) 2 13 77:

Մարզում ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար այդ օրը կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին` ( +374 91) 90 15 70:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49