Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում տրվել է համապետական շաբաթօրյակի մեկնարկը

08.09.2018

Այսօր վաղ առավոտյան մարզում տրվել համապետական շաբաթօրյակի մեկնարկը:
Մարզպետի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն հանայնքներում հստակեցվել են գործողությունների ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը:


Համաձայն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի` համայնքներում իրականացվելու են հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետարանում այսօր կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237) 2 13 77:
Մարզում «Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին` ( +374 91) 90 15 70:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28