Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ` սեպտեմբերի 15-ին

14.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին «Մաքուր Մոլորակ» ծրագրի շրջանակներում իրականացվելու է համապետական հերթական շաբաթօրյակը:

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Ըստ համայնքների իրականացվել են նաև քարտեզագրման աշխատանքներ (հղումը՝ https://www.google.com/maps/d/viewer…):

Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։

Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• աղբավայրերի շրջակայք
• հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

«Մաքուր մոլորակ» ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովը սեպտեմբերի 15-ին կայցելի համայնքներ` հետևելու մաքրման աշխատանքներին:

ՀՀ Արմավիրի մարզպետարանում սեպտեմբերի 15-ին կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237) 2 13 77:

Մարզում ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար այդ օրը կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին` ( +374 91) 90 15 70:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15