Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Մաքուր Մոլորակ» շաբաթօրյակի շրջանակում այցելել է մարզի երեք աղբավայր

15.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Մաքուր Մոլորակ» շաբաթօրյակի շրջանակում այսօր այցելել է Շահումյանի, Քարակերտի և Արմավիրի աղբավայրեր, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, աշխատանքային գործընթացին:

Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը մարզպետին տեղեկացրել է, որ համայնքի աղբավայրը շուրջ 20 տարի է, ինչ գործում է: Աղբավայրում հիմնականում թափվում է Վաղարշապատի տարածաշրջանի համայնքների աղբը: Մարզպետը հետաքրքրվել է Շահումյանում աղբահանության կազմակերպման հետ կապված հարցերով` հորդորելով շարունակական աշխատանքներ տանել համայնքում աղբի կուտակումը բացառելու և ընդհանուր մաքրությունը պահպանելու ուղղությամբ:

Այնուհետև նա այցելել է Քարակերտ համայնք, եղել համայնքում շուրջ 8 տարի գործող աղբավայրում: Համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը Գագիկ Միրիջանյանին հայտնել է, որ աղբավայրում իրականացվում է միայն Քարակերտի աղբաթափությունը` ողջ տարվա ընթացքում ապահովելով համայնքի սանիտարական մաքրությունը: Մարզպետը գոհունակություն է հայտնել աղբավայրում պահպանվող խիստ սանիտարահիգիենիկ պայմանների և աշխատանքային գործընթացի ճիշտ կազմակերպման համար` այդ ամենում կարևորելով համայնքապետի դերակատարումը:

Մարզպետի շրջայցն ավարտվել է Արմավիրի աղբավայրում, ուր, ինչպես տեղեկացվել է, տարիներ շարունակա կուտակվում է քաղաքի տարբեր հատվածներից բերվող աղբը:

Նշենք, որ Արմավիրի մարզում այժմ փակման ենթակա է 5 աղբավայր (Փարաքար-Թաիրով, Արաքս (Վաղ.), Արտիմետ, Նորապատ, Ջրառատ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37