Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ԱՄՆ դեսպանի հետ այցելել է Ծիածանի և Ամբերդի դպրոցներ

18.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել են Ծիածանի և Ամբերդի միջնակարգ դպրոցներ, ծանոթացել «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում նշված կրթական հաստատություններին ս.թ. օգոստոս ամսին ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրված գույքի բաշխվածությանը և նպատակային օգտագործմանը:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը Ծիածանի միջնակարգ դպրոցում իրականացվում է 2013-2014, իսկ Ամբերդի միջնակարգ դպրոցում 2014-2015 ուսումնական տարուց` համապատասխանաբար տարրական դասարանների 120 և 115 աշակերտի համար: Ծրագրից օգտվում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ հյուրերը շրջել են կրթական հաստատություններում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, տրամադրված  գույքի բաշխվածությանը, հետաքրքրվել «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմամբ և ընդհանուր ուսումնական գործընթացով:

Կրթօջախներին նվիրաբերած գույքի համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանատան աշխատակիցներին` մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է, որ նրանց դիմավորող աշակերտների ժպիտներն ու ծափողջույնները, տնօրինության և ուսուցչական կազմի ջերմ ընդունելությունը լավագույն վկայությունն էին դեսպանի և նրա նախաձեռնությամբ իրականացված ձեռնարկի հանդեպ ունեցած վերաբերմունքի:

Կատարված մեծ գործի համար մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին շնորհակալագրի տեսքով` բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու ԱՄՆ կարևոր դերակատարումը հայ ժողովրդի կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`դեսպան Ռիչարդ Միլսը տեղեկացրել է, որ Ծիածանի և Ամբերդի դպրոցներն առաջինն էին, ուր նա այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո: Այցը եղել է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի շրջանակում` հասկանալու համար` ինչպես կարելի է կազմակերպել երեխաների ճաշը դպրոցում:

Դեսպանի խոսքով` տեսնելով դպրոցների աշխատակազմերի, աշակերտների և նրանց ծնողների սրտացավ վերաբերմունքն ու նվիրվածությունն իրենց հաստատությանը` նա դիմել է իր գործընկերներին, մասնավորապես` պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին` կրթօջախներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար…:

Ամոփելով իր խոսքը` դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքային խմբին` իրականություն դարձած աջակցության ծրագրի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08