Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի N 4 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Արվեստը սերունդներ չի ճանաչում» խորագիրը կրող ցուցահանդեսին

20.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի, ոլորտի մեծ թվով պատասխանատուների և հյուրերի հետ այսօր Արմավիրի N 4 ավագ դպրոցում ներկա է գտնվել Անկախության տոնին նվիրված «Արվեստը սերունդներ չի ճանաչում» խորագիրը կրող ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին ներկայացվել են դպրոցի շրջանավարտների և Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաներ Նազիկ Եղիազարյանի, Գայանե Ղազարյանի, Սյուզաննա Հարությունյանի, Նարինե Եղիազարյանի և Նաիրա Ասատրյանի աշխատանքները:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը շրջել է ցուցասրահում, դիտել ներկայացված գործերը: Նրան տեղեկացրել են, որ ցուցահանդեսի նպատակն է նոր թափ հաղորդել դպրոց-շրջանավարտ-համայնք կապին, խրախուսել դպրոցի սաներ հանդիսացող ստեղծագործողներին, մոտիվացնել ներկայիս սաներին: Ինչու ոչ, այդ ամենի հետ մեկտեղ դպրոցը վերածել հարթակի, որտեղ ակադեմիական գիտելիքներ ստանալուց զատ հնարավոր կլինի կառուցողական և բեղմնավոր երկխոսություն ծավալել բոլոր կողմերի միջև:

Անկախության տոնին նվիրված միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի վարիչ և դասախոս Սիլվա Մանուկյանին, Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանին և գեղանկարիչ Մկրտիչ Սարգսյանին` դպրոցին մշտապես աջակցություն ցուցաբերելու և սերտ համագործակցության համար:

Հավելենք, որ ցուցահանդեսը տևելու է սեպտեմբերի 20-27-ը, մուտքն ազատ է լինելու բոլոր այցելուների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36