Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ

21.09.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, շնորհավորում եմ ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության  անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ողջ հայ ժողովուրդը միակամ ու միաձայն ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունն ու պատիվը: Եվ այդ օրը դարձավ համայն հայության պատմական կենսագրության ամենակարևոր օրը, որը հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացեց, այն է` անկախության ուղին:

Սակայն բոլորս գիտենք, որ անկախությունը նվեր չտրվեց մեր ժողովրդին, այն ձեռք բերվեց բազում դժվարությունների, պատերազմի ու մաքառումների գնով: Եվ մենք` երախտապարտ սերունդներս, չմոռանալով այդ ամենը, մեր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնենք իրականություն դարձած այս դարավոր երազանքի հարատևությանը:

Միայն այդ պարագայում մենք կարող ենք վստահորեն ասել, որ մեր անկախությունն այլևս անկասելի է, իսկ սեպտեմբերի 21-ը մեր ազգային հպարտության, լինելիության առհավատչյան է:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր ազատ ու անկախ հայրենիքի տոնը` նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ եմ մաղթում Հայոց աշխարհին, հավերժ փառք ու հիշատակ Հայոց ազատության համար զոհվածներին, անկոտրում կամք ու արևշատություն Հայ ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08