Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ` Անկախության տոնի առթիվ

21.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արմավիր քաղաքի հրապարակում մեկնարկած տոնական միջոցառմանը, որին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հրավերով ներկա են գտնվել Արմավիրի թեմի առաջնորդը, պետական կառույցների, իրավապահ մարմինների, զինված ուժերի, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և այլ ոլորտների մեծ թվով ներկայացուցիչներ, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի համապատասխան որոշումներով մարզի տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի և առողջապահության բնագավառներում ավանդ ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են Արմավիրի մարզպետի շնորհակալագրով:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Գագիկ Միրիջանյանը տարբեր բնագավառներում ունեցած ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության արդյունքում հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է շնորհակալագրեր և շնորհավորելով պարգևատրվածներին, միջոցառման մասնակիցներին Անկախության տոնի առթիվ` մաղթել ամենայն բարիք և նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև ամուր կամք և վճռականություն` հայ ժողովրդի երազանքների հայրենիքը կերտելու ճանապարհին:

Օրվա առթիվ ներկաներին շնորհավորել և իր օրհնության խոսքն է հղել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08