Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական օրվան նվիրված հյուրասիրություն` մարզկենտրոն Արմավիրում

21.09.2018

Անկախության տոնի շրջանակներում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումներին հաջորդել է մարզի համայնքների կողմից կազմակերպված հյուրասիրությունը` բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով զարդարված սեղանների շուրջ:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետների, այլ պաշտոնյաների և հյուրերի ուղեկցությամբ մոտեցել է բացված սեղաններին, հյուրասիրվել ու բարեմաղթել հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու համայնքային պատասխանատուներին:

Հավելենք, որ օրվա կապակցությամբ քաղաքային հրապարակում մարզը ներկայացնող պարային խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ տեղի է ունեցել տոնական համերգ, ինչպես նաև նկարիչների աշխատանքների ցուցադրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57