Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը

26.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Արաքս (Վաղ. տշ.) և Փշատավան համայնքներ:

Արաքս համայնքում նախարարը ծանոթացել է «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 300 հա հողատարածքի վրա իրականացված և նախատեսվող աշխատանքներին:

Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին ներկայացրել է ծրագրի 1-ին փուլում իրականացված հիմնական աշխատանքները` նշելով, որ արդեն կատարվել է մոտ 1 մլն դոլարի ներդրում. Հայաստան է բերվել բամբակի բարձրորակ սերմացու, ձեռք է բերվել անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա, իրականացվել են վար ու ցանքի աշխատանքներ: Նա տեղեկացրել է, որ ծրագրի այս փուլը կավարտվի հոկտեմբեր ամսին` բամբակի բերքահավաքով, որին էլ կհաջորդի բամբակի վերամշակման փուլը` Հայաստանում խթանելով տեքստիլ արտադրության զարգացումը:

Ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում:

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Նախարարին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: 2017 թվականի ավարտին էլ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:41:21