Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնությունից ժամանած աշակերտների խմբին

27.09.2018

Այսօր մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է սեպտեմբերի 19-ից Սարդարապատի միջնակարգ դպրոց այցելած Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե (Զալլե) քաղաքի <<Յոհան Քրիստիան Ռայլի>> անվան դպրոցի 9 աշակերտի և 3 ուսուցչի` Բեռիթ Շուլցեի գլխավորությամբ: Հնադիպմանը ներկա են եղել նաև Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարը, Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը և գերմաներենի ուսուցչուհին:

Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը մարզպետին տեղեկացրել է, որ արդեն 10 տարի շարունակ իրականացվում է <<Աշակերտների փոխանակում>> ծրագիրը, համաձայն որի, յուրաքանչյուր տարի 2 դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում լինել քույր դպրոցում, 10 օր շրջել ու ծանոթանալ հյուրընկալ երկրի տեսարժան վայրերին, միասին սովորել ու տարաբնույթ ծրագրեր իրականացնել: Տնօրենի խոսքով` այս 10 տարիների ընթացքում Սարդարապատի միջնակարգ դպրոցի շուրջ 50 աշակերտ 10 օրով եղել է Հալլեում, 8 աշակերտ ստացել է Գերմանիայի կրթության նախարարության կրթաթոշակ և 2 ամիս սովորել Հալլեի դպրոցում, իսկ շրջանավարտներից 4-ն արդեն սովորում են Գերմանիայի տարբեր բուհերում:

Միժամանակ տեղեկացվել է, որ տարին կողմերի համար հոբելյանական է, քանի որ նշվում է բարեկամության 10-ամյակը, և այս տարվա ծրագիրը նվիրված է <<Էրեբունի-Երևան 2800>> և <<Սարդարապատի 100>> ամյակներին:

Մարզպետը ողջունել է երկու կողմերի միջև ձևավորված բարեկամական և արդյունավետ համագործակցությունը` նկատելով, որ հենց դպրոցական տարիքից են սկսվում ավելի լուրջ և անխոցելի հարաբերությունները: Շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր մասնակիցներին` մարզպետը հույս է հյատնել, որ Գերմանիայից ժամանած հյուրերը Հայաստանից, մասնավորապես` Սարդարապատ համայնքից կհեռանան տպավորիչ և անմոռանալի հիշողություններով:

Հյուրընկալվող կողմն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ արդեն 10 օր է, ինչ գտնվում են Սարդարապատ համայնքում և այս ընթացքում հասցրել են լավ ըներներ ձեռք բերել և հաճելի տպավորություններ ունենալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15