Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Փշատավան համայնքում մասնակցել է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնին

30.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Փշատավան համայնք, մեծաթիվ հյուրերի, համայնքի բնակիչների հետ մասնակցել «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնին, որն այսուհետ դառնալու է ավանդական և նշվելու է սեպտեմբեր ամսի վերջին կիրակի օրը:

Փառատոնն իրականացվել է հասարակական գործիչներ Կարինե Փանոսյանի, Լիլիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ, իսկ իրականացմանն աջակցություն են ցուցաբերել Արմավիրի մարզպետարանը, Փշատավանի գյուղապետարանը և <<Իսո մոլ>> առևտրի կենտրոնը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի հեղինակներին` Փշատավան համայնքում նման ինքնատիպ և հաճելի միջոցառում իրականացնելու համար: Փառատոնը համարելով կայացած` նա բոլորին ցանկացել է հաճելի իրադաձություններով հագեցած արևոտ ու պայծառ օր:
Կարևորելով մարզպետի դերակատարումը «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի կայացման գործում` նախաձեռնող խմբի կողմից նրան շնորհակալագիր է հանձնվել:

«1000 տարվա գյուղամեջ» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել գյուղական կենցաղավարության և արվեստի-արհեստի ինտերակտիվ ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է մեղրի քամում, բրդի մշակում, կաթի վերամշակում, լավաշի թխում, բերքի վերամշակում, ինչպես նաև կավագործություն, դարբնություն, փայտամշակում, գորգագործություն, ձեռագործ աշխատանք, տիկնիկագործություն և այլ բնույթի աշխատանքներ: Եվ այս ամենն ուղեկցվել է հայկական ազգային երգով ու երաժշտությամբ։

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը համայնքի ղեկավարի և փառատոնի կազմակերպիչների ուղեկցությամբ ծանոթացել է հայկական մշակույթում գյուղական կենցաղավարությանը, արհեստներին ու արվեստներին` կարևորելով ազգայինն ու ավանդականը պահպանող նման միջոցառումների կազմակերպումը:

Փառատոնի շրջանակում մարզպետն այցելել է նաև համայնքի ծանրամարտի ակումբ, հետևել բաց առաջնությանը և Արմավիրի ՄՄՄ մարզադպրոցի կողմից շնորհակալագիր և գավաթ է հանձնել Փշատավան համայնքի ղեկավար Ազատ Քյարամյանին` ծանրամարտ մարզաձևին աջակցելու և իր ուրույն ներդուրմն ունենալու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08