Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել

02.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների, կրթական հաստատությունների տնօրենների և մեծաթիվ արմավիրցիների հետ այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Արմավիրի թեմի հոգևոր դասի կողմից:

Հոգեհանգստի արարողությունից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը ներկայացրել է մեծանուն հայի ստեղծագործական ուղին` Շառլ Ազնավուրի մահը համարելով համաժողովրդական վիշտ, քանի որ նա ընդունված է եղել ամբողջ աշխարհի կողմից: Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ի խաղաղություն Հայաստանի ազգային հերոսի հոգու պատարագ նախաձեռնելու համար, որով Արմավիրի մարզը ևս իր հարգանքի տուրքն է մատուցում մեծ հայորդուն:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր խոսքում Շառլ Ազնավուրին բնորոշել է տիեզերական պարգև ողջ մարդկության համար, ով ամենուր ներկայացրել է նաև հայ ժողովրդին, Հայաստանն ու հայ մշակույթը: Մարզպետն անգնահատելի է համարել մեծանուն հայի դերակատարումը հայության կյանքում` ներկայացնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո և ընդհանրապես Հայաստանին ցուցաբերած նրա օգնության ձեռնարկները, իրականացրած բարեգործական ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59