Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

04.10.2018

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի  ոլորտային պատասխանատուները:

Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 7 բնակիչ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիներից երկուսը փոխմարզպետին դիմել են դրամական աջակցության, երկուսն էլ` աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացիներից երեքն էլ Կարեն Գրիգորյանին դիմել են հողի սեփականաշնորհման վկայականի տրամադրման գործընթացին միջնորդելու, ճանապարհի անօրինական զավթումը կանխելու և շաքարային դիաբետի համար տրամադրվող դեղը փոխելու հարցերով:

Ընդունելությանը քաղաքացիների կողմից բաձրաձայնած հարցերը քննարկելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ` փոխմարզպետը ներկայացրել է համարժեք պարզաբանումներ, իսկ հարցերից երկուսն էլ վերցրել է իր անմիջական հսկողության տակ` վստահեցնելով, որ համապատասխան ուսումնասիրություններից հետո միայն կանդրադառնա դրանց լուծման հնարավորություններին և այդ մասին կտեղեկացնի դիմումատուներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49