Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2018

Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի տոնի առթիվ:

Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել նրա վաստակի առաջ, դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով արժևորել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը:

Սիրելի մանկավարժներ, մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին, որը մեր հերոսական երկրի ապագան է ու վաղվա տերը: Այդ ապագան, հավատացած եղեք, մեծապես կախված է նաև ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից: Ուստի մանկավարժն է ճանապարհ բացում մատաղ սերնդի առջև և սովորեցնում քայլել այդ ճանապարհով:

Վստահորեն կարող եմ ասել, որ դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն և անտրտունջ, որովհետև գիտակցում եք, որ ուսուցիչ լինելն ավելի շուտ կոչում է, քան` մասնագիտություն:

Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթելով տոնական բարձր տրամադրություն, առողջություն, բարօրություն և հաջողություն ձեր ազգապահպան գործում:

Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:
Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Խոնարհում քեզ և ամենայն բարիք:

Լավագույն ցանկություններով`
Կարեն Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15