Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

08.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցված 26 քաղաքացիներից մասնակցել են 19-ը:

Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը քննարկելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են որոշ սոցիալ-տնտեսական աջակցություն տրամադրելու, տնամերձ հողատարածք ստանալու, բնակարանի գրանցման հարցին հնարավոր օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով:

Մարզպետին դիմել են նաև Արմավիրի բժշկական հաստատություններում գործող դիահերձարաններում առաջացած խնդրին լուծում տալու և մանկապարտեզի տնօրենի աշխատանքը շարունակելու համար:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, այնուհետև քաղաքացիներին տվել համարժեք պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49