Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

10.11.2018

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:

22 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որով դրվեցին տեղական ժողովրդավարության հիմքերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունության հիմքը զարգացած ու կազմակերպված համայնքներ ունենալն է:

Հեղափոխությունից հետո մեր ժողովրդի սպասումներն ու ակնկալիքներն էլ ավելի են մեծացել այս ինստիտուտի հանդեպ: Ուստի, հարգելի ՏԻՄ ներկայացուցիչներ, համոզված եմ, որ որդեգրելու եք Ձեր առաքելությունն արդար և վստահորեն կատարելու գաղափարը` հանուն ավելի կայուն և բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս տոնական օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ամուր կամք և հաստատակամություն՝ Ձեր պատվաբեր և պատասխանատու գործում:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:29