Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ճանաչողական այցով եղել է մի շարք համայնքներում

12.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ճանաչողական այցով եղել է Ակնալիճ, Արագած, Լուսագյուղ եւ Ջրարբի համայնքներում, ծանոթացել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ համայնքներին սուբվենցիաների տեսքով աջակցության տրամադրման գործընթացի շրջանակում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Մինասյանը մարզպետին ներկայացրել է ծրագրի շրջանակում համայնքի Շահումյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, որի համար 6 մլն 700 հազ. դրամ տրամադրվել է կառավարության, իսկ 10 մլն` համայնքապետարանի կողմից: Համայնքապետը ողջունել է պետության աջակցությամբ համայնքներում իրականացվող համանման ծրագրերի գաղափարը, որը հնարավորություն է ընձեռում լուծելու ներհամայնքային մի շարք խնդիրներ:

Արագած համայնքում էլ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ գտնվող հանդիսությունների սրահի կահավորման համար գույքի եւ էլեկտրատեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները եւ սրահի վերանորոգման ընթացքը` վստահեցնելով, որ նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ համայնքապետի, կազմել է 12 մլն 500 հազ. դրամ, որից 3 մլն 750 հազ. դրամը տրամադրել է կառավարությունը, իսկ 8 մլն 750 հազ. դրամը` համայնքապետարանը:

Մարզպետը հորդորել է համայնքապետին հետեւողական լինել ընթացող աշխատանքների նկատմամբ` ապահովելով դրանց որակյալ իրականացումը. <<Մենք պետք է բարեխղճորեն օգտվենք պետության կողմից ընձեռված հնարավորությունից, եւ այդ ամենը ծառայեցնենք համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանը>>:

Այնուհետև մարզպետն այցելել է Լուսագյուղ և Ջրարբի համայնքներ, ծանոթացել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ապա եղել նշված համայնքների դպրոցներում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հիմնական խնդիրներին` պատրաստակամություն հայտնելով առաջին իսկ հնարավորության դեպքում հնարավոր լուծում տալ դրանց:

Նշենք, որ Լուսագյուղ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում, իսկ Ջրարբիում` գործարար կենտրոնի բարեկարգում եւ ասֆալտապատում` համապատասխանաբար 33 մլն 93 հազ. եւ 12 մլն 709 հազ. դրամի շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44