Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում ընթացքի մեջ են պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

13.11.2018

ՀՀ մարզերում տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի մարտ ամսից մեկնարկել է համայնքներին աջակցության տրամադրման գործընթացը` սուբվենցիաների տեսքով։

Համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ամբողջ ծրագրի արժեքի մինչեւ 60 տոկոսը համաֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման պարագայում՝ մինչեւ 40 տոկոսը։

Համաձայն սուբվենցիաների տրամադրման նպատակով հայտերի գնահատման կարգի՝ սուբվենցիայի տրամադրման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկվել եւ գնահատվել են համայնքների ղեկավարների կողմից ներկայացվող՝
• մինչեւ 500 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում յոււրաքանչյուր ծրագրի համար 2018 թվականի համայնքային բյուջեների ֆոնդային մասից 5 մլն դրամ եւ ավել համաֆինանսավորվող հայտերը,
• 500-ից մինչեւ 1 մլրդ դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում յուրաքանչյուր ծրագրի համար 2018 թվականի համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25 մլն դրամ եւ ավել համաֆինանսավորվող հայտերը, մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 10 մլն դրամ եւ ավել համաֆինանսավորվող հայտերը,
• 1 մլրդ եւ ավել դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յոււրաքանչյուր ծրագրի համար 2018 թվականի համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50 մլն դրամ եւ ավել համաֆինանսավորվող հայտերը, մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 20 մլն դրամ եւ ավել համաֆինանսավորվող հայտերը:

Արմավիրի մարզի համայնքներից կառավարություն է ներկայացվել 19-ը ծրագրային հայտ, որից 9-ը հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Ջրարբի եւ Դալարիկ համայնքներին սուբվենցիա հատկացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետարանին արդեն տրամադրվել է համապատասխանաբար 5 մլն 109 հազար և 3 մլն 519 հազար դրամ:

Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված համայնքներում իրականացվել եւ ընթացքի մեջ են հետեւյալ հիմնական աշխատանքները.
1. Ջրարբի համայնքի գործարար կենտրոնի բարեկարգում եւ ասֆալտապատում (ավարտված է):
2. Դալարիկ համայնքի Շահումյան փողոցի ասֆալտապատում (ավարտված է):
3. Եղեգնուտ համայնքի ջրահամակարգի վերակառուցում եւ ջրաչափերի տեղադրում (գործընթացը դեռ չի սկսվել):
4. Փարաքար համայնքի կոյուղատար համակարգի եւ ոռոգման ցանցի գործարկում (գործընթացը դեռ չի սկսվել):
5. Արագած համայնքի հանդիսությունների սրահի կահավորման համար գույքի եւ էլեկտրատեխնիկայի ձեռքբերում (ընթացքի մեջ է):
6. Լուսագյուղ համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում (ավարտված է):
7. Արգավանդ համայնքի ոռոգման խորքային հորի վերականգնում եւ հոսանքագծի կառուցում (ընթացքի մեջ է):
8. Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի ասֆալտապատում (ավարտված է):
9. Հայկաշեն համայնքի մանկապարտեզի կահավորման համար գույքի եւ էլեկտրոտեխնիկայի ձեռքբերում (ընթացքի մեջ է):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49