Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մինչեւ տարեվերջ Արմավիրի մարզում կազդարարվի առաջնային լուծում պահանջող ծրագրերի մեկնարկը

13.11.2018

ՀՀ Արմավիրի մարզում մինչեւ տարեվերջ կազդարարվի առաջնային լուծում պահանջող ծրագրերի մեկնարկը: Մարզում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 493 մլն 100 հազ. դրամ, որից 412 մլն 420 հազ. դրամը կհատկացվի պետության կողմից, իսկ մյուս մասը կհամաֆինանսավորվի տվյալ համայնքի բյուջեից:

Նշված գումարի շրջանակում մարզի առաջնային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ներքոնշյալ 19-ը համայնքում.
1. Էջմիածին քաղաքի կոյուղագծի ընդլայնում, որի արդյունքում համայնքի Արամ Մանուկյան թաղամասերի շուրջ 800 բնակելի տներ եւ տնամերձեր կմիանան ջրահեռացման ընդհանուր համակարգին:
2. Ալաշկերտ համայնքի ոռոգման նպատակով խորքային հորի վերականգնում, որի արդյունքում կոռոգվեն 50-60 տնտեսության շուրջ 45 հա պտղատու եւ խողողի այգիներ:
3. Ամասիա համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում, որի արդյունքում համայնքի 50 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր:
4. Համայնքի խմելու ջրագծերի ներքի ցանցի կապիտալ կառուցում, որի արդյունքում ամբողջությամբ կբարելավվի համայնքի խմելու ջրամատակարարման ներքին ցանցը, կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը և շուրջ 670 տնտեսություն կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ:
5. Բերքաշատ համայնքի խմելաջրի ցանցի հիմնանորոգում, որի արդյունքում համայնքի 100 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր:
6. Գետաշեն համայնքի խմելաջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգում, որի արդյունքում համայնքի 490 տնտեսությունը կունենա որակյալ խմելու ջուր:
7. Լուկաշին համայնքի հանրակացարանի շենքի խմելու ջրի ցանցի վերանորոգում եւ կոյուղու կառուցում, որի արդյունքում 80 ընտանիք կունենա մշտական խմելու ջուր եւ կոյուղի:
8. Նոր Արտագերս համայնքի խմելաջրի ջրագծերի ներքին ցանցի նորոգում, որի արդյունքում 350 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր:
9. Նորապատ համայնքի 11-րդ փողոցի կոյուղագծի ներքին ցանցի կառուցում, որի արդյունքում 30 տնտեսություն կունենա կոյուղի:
10. Շենավան համայնքի խմելու ջրի ներհամայնքային համակարգի վերանորոգում, որի արդյունքում համայնքի 380 տնտեսությունը կապահովվի որակյալ խմելու ջրով:
11. Ջանֆիդա համայնքի խմելու ջրագծի 25 կմ ներքին ցանցի հիմնանորոգում, որի արդյունքում համայնքի 720 տնտեսությունը կունենան որակյալ խմելու ջուր:
12. Այգեշատ (Վաղ.) համայնքի ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգում, որի արդյունքում համայնքի տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
13. Ապագա համայնքի ոռոգման ջրի պոմպակայանի և միջտնտեսային ցանցի կառուցում, որի արդյունքում շուրջ 130 տնտեսության 150 հա վարելահող կապահովվի մշտական ոռոգման ջրով:
14. Խորոնք համայնքի խմելաջրի ջրագծի ներքին ցանցի մասնակի կառուցում, որի արդյունքում համայնքի 90 տնտեսություն կունենա շուրջօրյա որակյալ խմելու ջուր:
15. Ծաղկալանջ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում, որի արդյունքում համայնքի 307 տնտեսությունը կունենան շուրջօրյա որակյալ խմելու ջուր:
16. Նորակերտ համայնքի ոռոգման ջրատարի նորոգում, որի արդյունքում շուրջ 200 տնտեսության 20 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով:
17. Հուշակերտ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, որի արդյունքում համայնքի 242 տնտեսությունը կապահովվի որակյալ խմելու ջրով:
18. Շենիկ համայնքի ոռոգման ցանցի խողովակաշարի 3 կմ հատվածի միացում մայր ջրանցքին, որի արդյունքում 250 տնտեսության շուրջ 33 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով:
19. Վանանդ համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում, որի արդյունքում 240 տնտեսության շուրջ 24 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով:

ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ տեղեկանքին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղման միջոցով` http://armavir.mtad.am/urgent/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15