Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Tert.am»-ի հետ հարցազրույցում ՀՀ Արմավիրի մարզպետն անդրադարձել է «Ժամանակ» թերթի՝ «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գործի է դրել փորձված վարչական ռեսուրսի չարաշահումը» հրապարակմանը

14.11.2018

Դա հերթական ապատեղեկատվությունն է, հերթական սուտն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համ­բարձում Մաթևոսյանը` անդրադառնալով լուրերին, որ մարզպե­տն իր մոտ է կանչում տարբեր պետական հաստատություննե­րի աշխատակիցների և նրանց առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրու­թյունների ժամանակ աջակցել Քաղաքացիական պայմանա­գիր կուսակցությանը՝ դրա դի­մաց խոստանալով առաջխա­ղացում:

«Եթե իմ կողմից կա հստակ հանձնարարական, որ մարզպետարանի աշխատակիցները լծակներ չօգտագործեն, ես չեմ պատկերացնում, որ նույն բանը ես անեմ»,-ասաց նա: Ըստ վերջինիս` մարդիկ պարզապես ընտրություններից առաջ շահարկումներ են անում. «Ես ընտրություններին չեմ մասնակցում որպես թեկնածու, բայց, քանի որ ներկայացնում եմ ներկայիս Կառավարությունը, մարդիկ այդ ամենը փորձում են շահարկել:

Սա ոչ միային իմ դեմ է, և հերթական սուտն է ընտրություններից առաջ, ամեն ինչ փչացնելու փորձեր են ցանկանում կատարել»,-ասաց նա: Մարզպետն ընդգծեց, որ իր մոտ միայն եղել են մարզպետարանի աշխատակիցները, և մարզպետարանի աշխատանքի վերաբերյալ հարցեր են քննարկվել:

Նա նշեց, որ քիչ անց նորից հանդիպում է ունենալու աշխատակիցների հետ նույն հարցերով ,և նորից հստակեցնելու են, որ որևիցե մեկը իրավասու չէ որևէ լծակ իրականացնել ընտրությունների համար անկախ նրանից, թե ովքեր են: «Թող արջի ծառայություններ չմատուցեն»,-ասաց նա:

Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ ինքը չի մասնակցելու ՔՊ քարոզչությանը, անկուսակցական է: «Ես աշխատում եմ որպես մարզպետ, և ինչ պարտականություն ես ունեմ անելու, որպեսզի ընտրությունները անցնեն թափանցիկ ու արդար, այդ ուղղությամբ ես աշխատելու եմ, բայց ընտրարշավին չեմ մասնակցելու»,-հավելեց նա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49