Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շարունակում է ծանոթանալ սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքներում իրականացված աշխատանքներին

14.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Դալարիկ եւ Արգավանդ համայնքներ, տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին:

Դալարիկ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը եղել է Շահումյան փողոցում, որտեղ արդեն ավարտվել են ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Համայնքապետը մարզպետին տեղեկացրել է, որ ասֆալտապատման համար նախատեսված 10 մլն 200 հազ. դրամի դիմաց պետության կողմից հատկացվել է 3 մլն 519 հազ. դրամի չափով կապիտալ սուբվենցիա, որը կազմել է ընդհանուր աշխատանքների 34,5 տոկոսը:

Արգավանդ համայնքում էլ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին ներկայացվել են ծրագրի շրջանակում ոռոգման խորքային հորի վերականգնման եւ հոսանքագծի կառուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 մլն 800 հազ. դրամ: Նշված գումարից 5 մլն 800 հազ. դրամը տրամադրվել է պետության կողմից, իսկ 5 մլն դրամը համաֆինանսավորվել է համայնքի բյուջեից: Համայնքապետ Արշավիր Աղաջանյանը մարզպետին հավաստիացրել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչեւ դեկտեմբեր ամիսը:

Արգավանդում մարզպետն այցելել է նաեւ համայնքի միջնակարգ դպրոց, եղել հիմնանորոգված մանկապարտեզում եւ մշակույթի տանը, ծանոթացել ընդհանուր պայմաններին, իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը համայնքապետերի հետ զրույցում կարեւորել է այս եւ հետագայում նախատեսվող բոլոր աշխատանքների որակյալ իրականացումը` ընդգծելով, որ միայն այդ պարագայում կարելի է արդարացված համարել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետության աջակցությամբ եւ այլ միջոցներով իրականացվող ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49